ԱՄՆ ներկայացուցիչները Կիևում ԵՄ երկրների պաշտոնյաների և դեսպանների հետ հանդիպումից հետո հայտարարել են, որ լավատեսորեն են տրամադրված Մոսկվայի հետ գործարքի հարցում, իսկ ՈՒկրաինան «շատ վատ վիճակում է»։ ՈՒկրաինայում ԱՄՆ գործերի հավատարմատար Ջուլի Դևիսը կրկնել է Թրամփի խոսքերն այն մասին, որ Կիևը պետք է գործարքն ընդունի մինչև նոյեմբերի 27-ը, և որ «Թրամփի ծրագրում» առաջարկված պայմանները լավագույնն են, ինչին ՈՒկրաինան կարող է հույս ունենալ։               
 

Ի՞նչ ենք մենք ուզում, կամ ովքե՞ր են ազգի ընտրասերումն ապահովողները

Ի՞նչ ենք մենք ուզում, կամ ովքե՞ր են ազգի ընտրասերումն ապահովողները
31.07.2025 | 16:07

Արդեն ակնհայտ է, որ արագընթաց մեր օրերում սխալները մեծանում ու շատանում են, իսկ դրանց հետևանքները գնալով ավելի վտանգավոր են դառնում։ Ե՛վ իշխանությունը, և՛ ընդդիմությունը չափազանց շատ են սևեռվել իրենց ճիշտ լինելու վրա, դրա համար էլ կորցրել են ճշմարտությունը ճանաչելու ձգտումը, առավել ևս՝ այդ ճշմարտությունը հանրության մեջ կենսագործելու կարևորությունը։ Անհեթեթ վիճակում ենք հայտնվել. ժողովրդավարական ուժերը կարծես առաջնորդվում են թագավորական կարգով, մինչդեռ հայտնի է, որ թագավորական կարգն ու ժողովրդավարությունը հակոտնյա են։ Այնպես է ստացվել, որ մեր իշխանությունները, սպասարկող լինելու և քննարկումների ու պատմական իրողությունների հանդեպ բաց լինելու փոխարեն, դարձել են «անսխալական»: Հազարամյակներ շարունակ մեզ պահած աստվածային առաքինության, հզորության և արդարության ոգին կարծես լքել է Հայոց աշխարհը։ Իրեն արտերկրի հայերի վարչապետ չհամարողը ուզում է փոխել համայն հայության վեհափառ հայրապետին…

Այսպիսով, խառնվել են աշխարհիկ ու հոգևոր իրողություններն ու իշխանական լիազորությունները: Մինչդեռ համայն հայությանը ազգային ու համամարդկային առումով հարկավոր է և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր սպասավորում։

Այժմ մի հարց. եթե մեկը փաստի և պնդի, որ վարչապետը խախտել է իր տված խոսքը, ուստի չի կարող շարունակել լինել վարչապետ, և, ըստ այդմ, հանրահավաք կազմակերպի Հանրապետության հրապարակում, ինչպե՞ս կվերաբերվեն դրան «թավշյա» ոստիկանությունը և մնացած պատկան մարմինները: Նույնպիսի քնքշությամբ ու աջակցումո՞վ, ինչպես վարչապետին: Չէ՞ որ, ըստ վարչապետի, երկուսն էլ վարչապետ են։

Հ.Գ. Ցավոք, այս երկու կողմերն էլ խորքային իմաստով չեն ապահովում մեր ազգի ընտրասերումը և ինքնության զարգացումը։

Շարունակելի

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 11033

Մեկնաբանություններ